1
մլն
Հայ
0
Մայրցամաք
0
Ազգ
1
Պար

Նախագծի առաքելությունը

«Արի պարի Քոչարի» նախագծի նպատակը ողջ աշխարհի հայությանը Քոչարի պարի շուրջ համախմբելն է։

Նախագծի մասին

2018թ.-ի մայիսի 26-ին առաջին անգամ կազմակերպվեց նախադեպային «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:
2019թ․-ի ծրագիրը նվիրված էր հայոց մշակույթի երկու հսկաների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։

Ուրախությամբ հայտնում ենք «Արի պարի Քոչարի» համահայկական նախագծի շարունակության մասին։

2020 թվականի ծրագիրը նվիրված է հայկական երաժշտական գործիք Դուդուկին (Ծիրանափող)։ Հայկական դուդուկի նվագը ճանաչվել է Յունեսկօ֊ի համաշխարհային մշակութային ժառանգության գլուխգործոց։

Հավատարիմ մնալով մեր ՝ աշխարհասփյուռ հայերին քոչարու շուրջ համախմբելու առաքելությանը, այս տարի ընտրել ենք Մշո և Սղերդի Քոչարիները։ Ինչպես նաև, արձագանքելով Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հայտնած ցանկությանը, այս տարվա ծրագրում կներառենք նաև Յարխուշտան։
Այսպիսով, սույն թվականի մայիսի 30֊ին ողջ աշխարհի հայերով միավորվելու ենք՝ պարելով Սղերդի և Մշո քոչարիները և ավանդական քոչարու այլ տեսակներ՝ ըստ ցանկության։ Պարերի մասին համառոտ տեղեկությունները և ուսուցողական հոլովակները կարող եք գտնել Արի Պարի Քոչարի ֆեյսբուքյան էջում և aripariqochari.com կայքում։

❓  Ինչպե՞ս ենք մասնակցում․
✔   Գրանցվում ենք հետևյալ հղումով՝
↪   http://www.aripariqochari.com/participate/

Ի՞նչ ենք պարում․
✔  Սղերդի Քոչարի
✔  Մշո Քոչարի
✔  Ավանդական Քոչարու այլ տեսակներ՝ ըստ հայեցողության

Ինչպե՞ս ենք սովորում․
✔  Ուսուցողական հոլովակներով և առաջիկայում մեր ֆեյսբուքյան էջում սպասվող ուսուցողական տեսանյութերով

Ե՞րբ ենք պարում․
✔   2020 թ․-ի մայիսի 30-ի ցանկացած ժամին՝ ողջ աշխարհով մեկ

Անհամբեր կսպասենք նաև ձեր պարի փորձերից ընթացիկ հոլովակներին՝ դրանցից որոշ հատվածներ մեր էջում տեղադրելու համար:
Հարցերի դեպքում չվարանեք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ էլ.փոստով՝ info@aripariqochari.com

Կարնո Քոչարի պարի ուսուցողական հոլովակը Հ1-ի «Ուս ուսի» հաղորդաշարում

ԿԱՐՆՈ ՔՈՉԱՐԻ
Քոչարի պարը ռազմական բնույթի պաշտամունքային պար է, որը մեզ է հասել բնապաշտության ժամանակներից: Ոգեղեն ու առնական այս պարը նմանակում, վերարտադրում է խոյերի մենամարտի տեսարանը, ընդգծելով մենամարտողների, պարողների տոկունությունն ու անպարտելի ոգին: Խոյ անվանման հետ են կապված վեր խոյանալ, խոյահարել, ախոյան, և նմանատիպ այլ բառեր, ինչպես նաև Խոյ պատմական տեղանունն ու ճարտարապետական տարրերից խոյակի անվանումն ու հնադարյան խոյ (taran) զենքը:
Հիմքում ունենալով նույն գաղափարաբանությունն ու պաշտամունքային նույն դրսևորումը, այնուամենայնիվ Հայկական լեռնաշխարհի տարբեր տարածաշրջաններին բնորոշ Քոչարիները բավականին տարբերություններ և հետաքրքիր առանձնահատկություններ ունեն:
Քոչարու ինքնատիպ նմուշներից է Կարինի (Էրզրումի) տարբերակը: Կարնո Քոչարին 20-րդ դարի 30-ական թվականներին գրառել է հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանը:
Կարնո Քոչարու առանձնահատկություններից է երկու գնալ, երկու դառնալ պարաքայլը, որն ինքնին ցուցադրում է մենամարտի ժամանակ խոյերի միմյանցից հեռանալու և ավելի մեծ արագությամբ մարտի դաշտ վերադարձն ու դրան հետևող բուն Քոչարու, այսինքն՝ խոյահարող շարժումները: Պարը վերականգնել է Գագիկ Գինոսյանը, և լայն հանրությանն է ներկայացվել Կարին ավանդական երգի-պարի խմբի կողմից: Հանրային Հեռուստաընկերության (Հ1) «Ուս ուսի» հաղորդաշարում նկարահանվել է Կարնո Քոչարու ուսուցողական տեսահոլովակը:

Կոմիտասի գրառած Շորոր պարի ուսուցողական հոլովակը Հ1-ի «Ուս ուսի» հաղորդաշարում

ՇՈՐՈՐ – ԳՐԱՌՈՒՄԸ ԿՈՄԻՏԱՍԻ
Քչերին է հայտնի, որ Ամենայն Հայոց երգի վեհափառը՝ Կոմիտասը, երգերից և պարեղանակներից բացի գրառել է նաև պարեր։ 20-րդ դարի սկզբին նա գրառել է ութ պար՝ ինքնատիպ ձևով նկարագրելով դրանք: Այդ գրառումներն անտիպ էին․ բոլորովին վերջերս են հանձնվել հանրության դատին: Կոմիտասի գրառած հարսանեկան պարերի շարքում առանձնանում է Շորորը, որն ինքը՝ Կոմիտասը, բնորոշում է որպես Էպիկական: Սրբուհի Լիսիցյանը Շորոր պարերը դասում է պաշտամունքային պարերի դասին, որոնց անվանումը գրաբարյան Սորոր-Շորոր անունով մի թռչնի անունից է: Հարսանեկան ծեսերում պարվող այս պարը բավականին մեղմ, բայց և շատ հոգեպարար է, որի պարաքայլերը պարզ են, բայց ոչ պարզունակ, և պարն ու հրաշք մեղեդին ասես ճախրեցնում են պարողների հոգիները: Ըդնամենը մի քանի տարի առաջ վերծանված և վերականգնված պարն արդեն հասցրել է սիրվել Հայ երիտասարդության կողմից: Պարը վերականգնել է Գագիկ Գինոսյանը, և լայն հանրությանն է ներկայացվել Կարին ավանդական երգի-պարի խմբի կողմից: Հանրային Հոռուստաընկերության (Հ1) «Ուս ուսի» հաղորդաշարում նկարահանվել է Կոմիտասի գրառած Շորոր պարի ուսուցողական տեսահոլովակը:

Ինչպե՞ս մասնակցել

Մասնակցե՛ք ``Արի պարի Քոչարի 2020`` ֆլեշմոբին՝ ըստ հետևյալ քայլերի․
1. 30.05.2020-ին Քոչարի պարելու ցանկություն
Գրանցվեք: Նախագծի ձևաչափին համապատասխանելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մասնակիցները պարեն աշխարհի տարբեր անկյուններում, բայց միևնույն օրը՝ 2020թ մայիսի 30-ին:
2. Քոչարու պարեղանակ
Այցելելով մեր կայքի ՊԱՐՈՒՍՈՒՅՑ էջը՝ կարող եք գտնել պարեղանակներ, ինչպես նաև Քոչարու Ձեր նախընտրած տարբերակը: Եթե չգիտեք Քոչարի պարել, հոգ չէ, այնտեղ կան նաև Քոչարի պարելու մատչելի դասեր:
3. Տեսախցիկ և ինտերնետ
Նկարահանեք ձեր պարը ցանկացած տեսախցիկով կամ հեռախոսով և հնարավորինս մեծ պլանով, իսկ հնարավորության դեպքում նաև միաժամանակ տարբեր դիտանկյուններից:
4. #AriPariQochari2020 հեշթեգը ներառեք վիդեոյի վերնագրում
Վերբեռնելով ձեր տեսանյութը YouTube-ում կամ Facebook-ում՝ անպայման վերնագրի մեջ ավելացրեք #AriPariQochari2020 հեշթեգը: Այն կօգնի որոնման համակարգերին ձեր տեսանյութը դարձնել բոլորին համար հասանելի:
5. Տեսանյութի աշխահրագրական կոորդինատները
Տեսանյութի նկարագրության մեջ նշեք, թե որ երկրում, քաղաքում կամ գյուղում է այն նկարահանվել, և կայքում առկա քարտեզի վրա ձեր տեսանյութը կտեսնեք մյուս բոլոր տեսանյութերի կողքին:
0
Երկիր
0
Քաղաք
0
Պարախումբ
1
Ժողովուրդ

«Արի պարի Քոչարի 2019» համահայկական նախագծի մասնակիցների քարտեզը․

Մասնակցելու համար լրացրեք այս հայտը

Տեղադրելով ձեր խմբի նկարը՝ դուք համաձայնվում եք, որ այն հրապարակվի «Արի պարի քոչարի» նախագծի ֆեյսբուքի, թվիթերի էջերում և պաշտոնական կայքում: