Մասնակցի՛ր, պարի՛ր Քոչարի, նկարահանի՛ր և կիսվի՛ր տեսանյութով

Մասնակցի՛ր, պարի՛ր Քոչարի, նկարահանի՛ր և կիսվի՛ր տեսանյութով

2018թ.-ի մայիսի 26-ին առաջին անգամ կազմակերպվեց նախադեպային «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:
2019թ․-ի ծրագիրը նվիրված էր հայոց մշակույթի երկու հսկաների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։

Ուրախությամբ հայտնում ենք «Արի պարի Քոչարի» համահայկական նախագծի շարունակության մասին։

2020 թվականի ծրագիրը նվիրված է հայկական երաժշտական գործիք Դուդուկին (Ծիրանափող)։ Հայկական դուդուկի նվագը ճանաչվել է Յունեսկօ֊ի համաշխարհային մշակութային ժառանգության գլուխգործոց։

Հավատարիմ մնալով մեր ՝ աշխարհասփյուռ հայերին քոչարու շուրջ համախմբելու առաքելությանը, այս տարի ընտրել ենք Մշո և Սղերդի Քոչարիները։ Ինչպես նաև, արձագանքելով Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հայտնած ցանկությանը, այս տարվա ծրագրում կներառենք նաև Յարխուշտան։
Այսպիսով, սույն թվականի մայիսի 30֊ին ողջ աշխարհի հայերով միավորվելու ենք՝ պարելով Սղերդի և Մշո քոչարիները և ավանդական քոչարու այլ տեսակներ՝ ըստ ցանկության։ Պարերի մասին համառոտ տեղեկությունները և ուսուցողական հոլովակները կարող եք գտնել Արի Պարի Քոչարի ֆեյսբուքյան էջում և aripariqochari.com կայքում։

Ինչպե՞ս ենք մասնակցում․
✔ Գրանցվում ենք հետևյալ հղումով՝
↪ http://www.aripariqochari.com/participate/

Ի՞նչ ենք պարում․
✔ Սղերդի Քոչարի
✔ Մշո Քոչարի
✔ Ավանդական Քոչարու այլ տեսակներ՝ ըստ հայեցողության

Ինչպե՞ս ենք սովորում․
✔ Ուսուցողական հոլովակներով և առաջիկայում մեր ֆեյսբուքյան էջում սպասվող ուսուցողական տեսանյութերով

Ե՞րբ ենք պարում․
✔ 2020 թ․-ի մայիսի 30-ի ցանկացած ժամին՝ ողջ աշխարհով մեկ

Անհամբեր կսպասենք նաև ձեր պարի փորձերից ընթացիկ հոլովակներին՝ դրանցից որոշ հատվածներ մեր էջում տեղադրելու համար:
Հարցերի դեպքում չվարանեք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ էլ.փոստով՝ info@aripariqochari.com

Leave a comment