Նախագծի առաքելությունը

Մեր նախագծի առաքելությունն է քոչարի պարի միջոցով համախմբել աշխարհի ողջ հայությանը որպես մեկ միասնական ազգ

Նախագծի մասին

2018թ. սպասվող տոնակատարություններին ընդառաջ՝ Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը» հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ կազմակերպելով համահայկական ֆլեշմոբ «Արի պարի քոչարի»՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:

Նախագծի նպատակն է 2018թ. մայիսի 26-ին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող բոլոր հայերով պարել մեր հաղթական քոչարին՝ ի պատիվ մեր բոլոր հաղթանակների և ի նշան մեր միասնականության: Բաց մի թողեք աշխարհին ներկայանալու նման հնարավորությունը:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքից:

«Շանթ» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժը «Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մասին

Տեսանյութի մասին

Ծրագրի հեղինակ և համակարգող Սիրանուշ Խաչատրյանի ուղերձը «Շանթի» եթերից. «Քոչարի պարելիս, երբ կբռնես կողքիդ պարողի ձեռքը, մտովի կարող ես պատկերացնել, որ բռնում ես մեկ ուրիշ հայի ձեռքը, որը այլ երկրում է, կողքի քաղաքում կամ գյուղում, ուստի, այդ նույնը օրը պարելով մենք բոլորս կարող ենք  մտովի  այդ շղթան կազմել»:

«Արի պարի քոչարի» ֆլեշմոբին է անդրադառնում Հ1 հեռուստաալիքը «Առավոտ լուսո» հաղորդման շրջանակներում

Տեսանյութի մասին

«Մենք սիրով համաձայնվեցիքն միանալ «Արի պարի քոչարի» նախագծին և կփորձենք այնպես անել, որ այն հնարավորինս մեծ շուքով լինի»,- ասում է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբի մասնակիցների քարտեզ