Նախագծի առաքելությունը
Նախագծի մասին
2018թ.-ի մայիսի 26-ին առաջին անգամ կազմակերպվեց նախադեպային «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:
2019թ․-ի ծրագիրը նվիրված էր հայոց մշակույթի երկու հսկաների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։
Ուրախությամբ հայտնում ենք «Արի պարի Քոչարի» համահայկական նախագծի շարունակության մասին։
2020 թվականի ծրագիրը նվիրված է հայկական երաժշտական գործիք Դուդուկին (Ծիրանափող)։ Հայկական դուդուկի նվագը ճանաչվել է Յունեսկօ֊ի համաշխարհային մշակութային ժառանգության գլուխգործոց։
Այսպիսով ցանկանում ենք բացահայտել հայ դուդուկահար տաղանդավոր երաժիշտներին և հայոց դուդուկի նվագը սփռել ամենուր և ճանաչելի դարձնել համայն աշխարհին։
Հավատարիմ մնալով մեր ՝ աշխարհասփյուռ հայերին քոչարու շուրջ համախմբելու առաքելությանը, այս տարի ընտրել ենք Մշո և Սղերդի Քոչարիները։
Այսպիսով, սույն թվականի մայիսի 30-ին սեպտեմբերի 26-ին ողջ աշխարհի հայերով միավորվելու ենք՝ պարելով Սղերդի և Մշո քոչարիները և ավանդական քոչարու այլ տեսակներ՝ ըստ ցանկության։ Պարերի մասին համառոտ տեղեկությունները և ուսուցողական հոլովակները կարող եք գտնել Արի Պարի Քոչարի ֆեյսբուքյան էջում և aripariqochari.com կայքում։
Ինչպե՞ս ենք մասնակցում․
✔ Գրանցվում ենք հետևյալ հղումով՝
↪ http://www.aripariqochari.com/participate/
Ի՞նչ ենք պարում․
✔ Սղերդի Քոչարի
✔ Մշո Քոչարի
✔ Ավանդական Քոչարու այլ տեսակներ՝ ըստ հայեցողության
Ինչպե՞ս ենք սովորում․
✔ Ուսուցողական հոլովակներով և առաջիկայում մեր ֆեյսբուքյան էջում սպասվող ուսուցողական տեսանյութերով
Ե՞րբ ենք պարում․
✔ 2020 թ․-ի մայիսի 30-ին սեպտեմբերի 26-ին ցանկացած ժամին՝ ողջ աշխարհով մեկ
Անհամբեր կսպասենք նաև ձեր պարի փորձերից ընթացիկ հոլովակներին՝ դրանցից որոշ հատվածներ մեր էջում տեղադրելու համար:
Հարցերի դեպքում չվարանեք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ էլ.փոստով՝ info@aripariqochari.com